Նախիջևանի իրանական ժողովրդական շարժում ՀԿ-ն դիմել է ԻԻՀ իշխանություններին

«Նախիջևանի իրանական ժողովրդական շարժում» ՀԿ-ն դիմել է Իսլամական Հանրապետության իշխանություններին։

Գրության մեջ մասնավորապես ասվում է․ «Ողջունում եմ մահմեդական հայրենակիցներին, որ Արաքսի մյուս կողմում են։ Ինչպես գիտեք` Նախիջեւանը եղել է Իրանի իսլամական մշակույթի եւ պատմության մի մասը ողջ պատմության ընթացքում եւ մինչեւ հիմա, սակայն Իրանի այս մեծ կտորը պոկվել է իր մորից։ Ալիեւյան սիոնիստական կառավարության կողմից Նախիջեւանի հարազատ ժողովուրդը զրկվել է անվտանգությունից, գիտությունից, պարենից եւ այլն, բախվում է բազմաթիվ դժվարությունների հետ, իսկ Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո Նախիջեւանի նշանավոր ժողովուրդը ենթարկվում է բռնության։ էրդողանն ու Ալիեւն ունեն պանթուրքիստական պլաններ։ Սրա հիման վրա մենք դիմում ենք Իրանի ԻՀ կառավարությանը, որպեսզի վերջինս Նախիջեւանն ընդունի Իսլամական Հանրապետության դրոշի ներքո։ Մենք խնդրում ենք Իրանին, որ իր զորքերը մտցնի Նախիջեւան` խաղաղ ճանապարհով, պայմանով որ Նախիջեւանի ժողովուրդը չտուժի, իսկ Ալիեւի վարձկաններն ու սիոնիստներն էլ իրենց ուժերը դուրս բերեն այս շրջանից։ Կեցցե Նախիջեւանը։ Կեցցե Իրանը»։