Գլենդելում տեղի կունենա հանուն Տավուշի փրկության մեծ երթ

Հայ երիտասարդաց Դաշնակցութիւնը կազմակերպել է յանուն Տաւուշի փրկութեան երթ։

Չորեքշաբթի, Մայիս 8ին, երեկոյեան ժամը 7-ին, Արեւմտեան Միացեալ Նահանգների Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը (AYF-WUS) սկսելու է երթ Փրկենք Տաւուշը նշանաբանով Ս. Մարիամ Աստուածածին Հայ Առաքելական Եկեղեցուց (500 S. Central Ave., Glendale, CA 91204) դէպի Գլենդելում գտնուող հայկական հիւպատոսութիւնը (346 N. Central Ave., Glendale, CA 91203):

Երիտասարդութեան ցոյցին միացել են Հայ Առաքելական Եկեղեցու Արեւմտեան Թեմի առաջնորդարանը, ինչպէս նաեւ Հայ Կաթողիկէ եկեղեցին՝ որպէս մեր նշանաւոր կրօնական հաստատութիւններ: Առաւել, ցոյցին միացել են Հայ յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահանգները, ՀՅԴ «Շանթ» ուսանողական Միութիւնը, ՀԵԴ Պատանեկան Միութիւնը, ՀՄԸՄ Արեւմտեան ԱՄՆ շրջանը, Հայ Դատի Յանձնախումբի Արեւմտեան շրջանը, Արդարադատութեան և Մարդու Իրաւունքների համար Հայ Իրաւական Կեդրոնը, ՀՕՄի Արեւմտեան շրջանը, Համազգայինի Արեւմտեան շրջան, «Հայկը մեր հերոսների համար» կազմակերպութիւնը և Միացեալ Հայ Երիտասարդները:

Հայկական սփիւռքի բոլորը ականաւոր եւ առաջատար կազմակերպութիւնները համախմբուել են ի պաշտպանութիւն ազգային շարժմանը որը տեղի է ունենում հայրենիքում:

ՀԵԴի յայտարարութեան համաձայն Լոս Անջելեսի ամերիկահայերը պէտք է միանան համայնքի երիտասարդութեանը, որը հայ ժողովրդի յենակէտն է, եւ ցոյց տան Հայրենիքի մեր եղբայրներին ու քոյրերին, որ նրանց ջանքերը ճանաչուած են հովանաւորուած են ամբողջ հայ աշխարհում և Սփիւռքում:

ՀԵԴն յորդորում է բոլորին ներկայ լինել Չորեքշաբթի, Մայիս 8ի ցոյցին և երթին Հայաստանի եւ՛ Ադրբեջանի կառավարութիւններին ապացուցելու համար, որ մեր ժողովուրդը կանգնած է հայրենի ժողովրդի կողքին յանուն մեր երկրի ու հայրենիքի ինքնիշխանութեան և սահմանների պաշտպանութեան: