Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանի Վերածննդի հրապարակում

Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Վերածննդի հրապարակում։

«Մարդիկ կտեղավորվեն այստեղ, կխոսենք, կզրուցենք։ Մեզ բարի ընթացք»,– ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Քաղաքացիներն այսօր քայլել են կարկուտի ու անձրևի տակ, եղանակային անբարենպաստ պայմաններն անգամ չեն կասեցրել նրանց երթը։

Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է «երիտասարդաց գիշեր»։