Զելենսկին Ավդեևկայի հանձնման մեջ մեղադրել է Արևմուտքին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով  Դոնեցկի մարզի Ավդեևկա քաղաքի իրավիճակը, փաստացի արևմտյան երկրներին է մեղադրել, որ Ռուսաստանը մտել է քաղաք՝ դա բացատրելով զենքի «արհեստական պակասով»։

«Մեր գործողությունները սահմանափակվում են միայն զենքի անբավարարությամբ։ Բայց դա մեզնից կախված չէ, և Ավդեևկայում տիրող իրավիճակը հաստատում է դա»,- ՏԱՍՍ-ի  https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/20013825 հաղորդմամբ, ասել է Զելենսկին՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։

Զելենսկին պնդել է, թե արևմտյան դաշնակիցները Ուկրաինայի համար ստեղծում են «զենքի, հատկապես հրետանու և հեռահար զենքի արհեստական պակաս»:

«Ռուսաստանն ինչ-որ կերպ գերակայել է, քանի որ ռազմական առավելություն ունի»,- պարզաբանել է Ուկրաինայի նախագահը։

Հիշեցնենք, որ այս գիշեր Ուկրաինայի զինված ուժերը դուրս են բերվել Դոնեցկի մարզի Ավդեևկա քաղաքից։ Ռուս զինվորները ՌԴ դրոշներով Ավդեևկայի կենտրոնում են։ Վերջին շրջանում քաղաքի ներսում կատաղի մարտեր էին ընթանում։