Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ․ Panorama.am

Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով հետարքրվածները շատ են՝ ամառ ձմեռ այցելում են, քանի որ ջուրը միշտ տաք է։  Սակայն այսօր, այսպես ասած,  բուժական ջուրը մեծ վտանգ է ներկայացնում հանրային առողջության համար, տարածքը բարձիթողի վիճակում է։

Շուրջ 20 տարի լճից օգտվող քաղաքացին Panorama.am-ին ահազանգեց՝ կոյուղաջրերը լցվում են լիճ և այն մեծ վտանգ է մարդկանց առողջության համար։ Այդ մասին փաստում են ապրիլ ամսին արված  ջրի փորձաքննության արդյունքները։  Քաղաքացիներն իրենց նախաձեռնությամբ են իրականացրել փորձաքննություն։

Քաղաքացին հայտնեց, որ փորձել են պատասխանատու օղակներին դիմել և հարցին լուծում տալ, սակայն, իր բնորոշմամաբ՝ ոչ ոք իր տեղում չէ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում