Սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով. եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` փետրվարի 17-ի ցերեկը, 18-20-ին, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով:  Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում կնվազի ևս 4-5 աստիճանով, մնացած շրջաններում  էապես չի փոխվի։

Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երևանում  փետրվարի 17-20-ին, 22-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +11+13։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+7,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +1+6,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +7+10,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ 0+4,

Լոռիում գիշերը՝ 0-33, ցերեկը՝ +1+6,

Տավուշում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+7,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0+4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+12,

Արարատում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +11+14,

Արմավիրում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +11+14,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +1+4,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +12+14,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +5+8,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +2+5։