Դոնի Ռոստովում կկառուցվի Գևորգ Վարդանյանի անվան թանգարան

Դոնի Ռոստովում կկառուցվի աշխարհի ամենահաջողակ հետախույզներից մեկի` Գևորգ Վարդանյանի անվան թանգարան։ Թանգարանի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը։

«Մենք միշտ հիշում ենք մեր հայրենակից, Ռոստովի մարզի պատվավոր քաղաքացի Գևորգ Վարդանյանի անունը։ Նա մեծ ներդրում է ունեցել Մեծ հաղթանակում»,- արարողության ժամանակ ասել է մարզպետը։