Ուկրաինական բանակը նահանջում է. ԶՈւ-ն դուրս է բերվել Ավդևիկայից

Ուկրիանայի զնված ուժերը դուրս են բերվել Դոնեցկի մարզի Ավդևիկա քաղաքից։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուկրիանայի ԶՈւ գլխավոր հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Սիրսկիի հայտարարությունը։

«Ելնելով Ավդեևկայի շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակից՝ շրջափակումից խուսափելու և զինվորականների կյանքն ու առողջությունը պահպանելու համար ես որոշեցի դուրս բերել մեր ստորաբաժանումները քաղաքից և անցնել պաշտպանության ավելի շահավետ գծերով», – ասել է Սիրսկին։

Ավելի վաղ Թելեգրամ ալիքներում տարածվել էին տեսանյութեր, որտեղ ռուս զինվորները ՌԴ դրոշներով Ավդևիկայի կենտրոնում էին։ Վերջին շրջանում քաղաքի ներսում կատաղի մարտեր էին ընթանում։