Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը

Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։

«ԴՀԽ-ն կոչ է անում մեր բոլոր արժանապատիվ ու հայրենասեր քաղաքացիներին ու հայության բոլոր հատվածներին իրենց միասնական և ակտիվ մասնակցությունը բերել արդարության ու ճշմարտության այս համահայկական պայքարին»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Կիրանցից քայլերով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։

«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։