Քայլերթ դեպի Երևան (լուսանկարներ)

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Կիրանցից քայլերով շարժվել են դեպի Երևան։

Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։

«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- հայտարարեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- քայլերթի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը ը։

Քայլերթի մասնակիցները անցել են  Սարիգյուղը։ Տավուշցիներին են միացել Կոնսերվատորիայի ուսանողները, Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։

 

Լուսանկարները` Դավիթ Ղահրամանյանի