Այս շարժումը տավուշյանից պետք է վերածվի համահայկական շարժման․ Սուրեն Պետրոսյան

Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը, Տավուշի մյուս համայնքներն այս ընթացքում արին անհնարինը, որ գործընթացի կանգնի, Կիրանցում՝ նախքան Երևան քայլերթը հայտարարեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

«Այս մարդիկ ոչ միայն իրենց տներն էին պաշտպանում, ոչ միայն Տավուշն էին փորձում պաշտպանել, այլ նաև մի ամբողջ պետության ու պետականության կազմաքանդման գործընթացը կանգնեցնելը փորձում էին վերցնել իրենց ուսերի վրա։ Մենք այդ ընթացքում կանգնել ենք նրանց կողքին»,- ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ այն, ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, այդ պահանջը պետք է զանգվածային բնույթ ստանա, վերածվի համազգային շարժումի։

«Այս շարժումը տավուշյանից պետք է վերածվի համահայկական շարժման, և այդ պահանջը պետք է արտահայտվի Երևանում»,- ասաց Ս.Պետրոսյանը։

Նա նշեց, որ այս պահին առաջնայինը միակողմանի զիջումների, պետականության քանդման գործընթացը կասեցնելն է։

«Դրանով պայմանավորված շարժվում ենք Երևան և այդ ողջ ընթացքում սա դարձնելով համազգային։ Այդ պահանջը ոչ միայն ի ցույց դնել, նաև պարտադրել իշխանությանը, որը կարևոր է։

Սկզբում պետք է կասեցնել այս գործընթացը, հետո նոր խոսել զարգացումների մասին»,- ասաց քաղաքագետը։