Մոսկվայում մեկնարկել է մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Միջոցառմանը, որը նախագահում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մասնակցում են Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները։ Կողմերը նախատեսում են քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր՝ շեշտը դնելով կասպյան համագործակցության զարգացման առաջնահերթությունների վրա։