Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մայիսի 4-ից Կիրանցից սկսել է քայլերթ դեպի Երևան, այսօր նրանց միացան նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին։

Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին։ Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,-մայիսի 4-ին քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։