Սա շարժում է հանուն հայրենիքի փրկության ու վերածննդի

Անկասելի ընթացքը շարունակվում է․․․

Սա շարժում է հանուն հայրենիքի փրկության ու վերածննդի։ Ու եթե ոմանց թվում է, թե Բագրատ սրբազանի վարկաբեկման փորձերով կարող են կասեցնել այդ ընթացքը, ուրեմն նրանք վերջին միամիտներն են։

Այլ տարբերակ չկա․ այս կառավարությունն ամբողջ կազմով պետք է հրաժարական տա ու ստեղծվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն՝ հեղինակություն վայելող, պրոֆեսիոնալ ու անբասիր կենսագրություն ունեցող, չվարկաբեկված անձանցից։

Նոր կառավարությունը պետք է երկրի սահմաններին/սահմանամերձ բնակավայրերում արտակարգ դրություն հայտարարի, իսկ մնացած տարածքներում՝ արտակարգ դրություն՝ մինչև իրավիճակի նորմալացումը։ Պետք է անմիջապես ազատ արձակվեն շինծու գործերով ազատազրկված զինվորականները, քաղբանտարկյալները ու քաղաքական հաշվեհարդարի մյուս զոհերը։

Ատոմ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից