Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սև ցուցակից»․ «Հետք»

Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի բիզնես դասի ինքնաթիռը հանվել է ամերիկյան պատժամիջոցների ցանկից, հայտնում է «Հետք»-ը։

Հիշեցնենք, որ 2022 թ. նոյեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարության (դեպարտամենտի) արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչությունն (OFAC) իր «սեւ ցուցակ» էր ներառել Մալթայի «Emperor Aviation» ընկերությանը, ինչպես նաեւ դրա կողմից շահագործվող, բիզնես դասի 8 հատ օդանավ, այդ թվում՝ Կարապետյանին պատկանող «Gulfstream G650» ինքնաթիռը, որը գրանցված է Մալթայի օդանավերի ռեգիստրում որպես 9H-SSK:

«Emperor Aviation»-ը 2013 թ. հիմնադրել է վրացի Իրակլի Լիտանիշվիլին: Մալթայական ավիաընկերությունն ու դրա կողմից շահագործվող եւ տարբեր անձանց պատկանող շքեղ օդանավերը հայտնվել էին ամերիկյան իշխանությունների թիրախում ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո: Ամերիկյան կողմի գնահատմամբ՝ «Emperor Aviation»-ը կապ է ունեցել ՌԴ նախագահ Վ. Պուտինի մերձավորներից դաղստանցի միլիարդատեր Սուլեյման Քերիմովի ընտանիքի հետ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։