Ես Նիկոլն եմ, բայց ոչ Փաշինյան. 10 տարեկան աչաջուրցի Նիկոլը միացել է երթին

«Ամենասկզբից էլ միացել եմ քայլերթին ու արդեն 3 օր է` հորս հետ քայլում եմ: Ես միացել եմ իմ հարևան գյուղերի` Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի երեխաներին։ Ուզում եմ, որ այդ երեխաները կարողանան գնալ դպրոց։ Այդ պատճառով էլ միանում եմ այս պայքարին, որ նրանք ապահով լինեն»,–ասաց տղան։