Իշխանությունից հեռացնելով Նիկոլ Փաշինյանին, մենք կկարողանանք ստիպել Ադրբեջանին շրջելու իր պատմության վերջին էջը

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը Ալ-Ջազիրային տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ մեր հարևանները դժկամություն են դրսևորում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ հղում տալու համար, իսկ վարչապետը Հ1-ին տված հարցազրույցի ընթացքում հայտարարեց, որ կողմերը առաջնորդվում են ինչ-որ անհասկանալի բազային սկզբունքներով` պահպանելով հռչակագրի բոլոր կետերը։

Իհարկե իրենց տեսանկյունից նորմալ է, որ կիրթ և կառուցողական Ալիևը դրական վարվեցողություն է ցուցաբերում ՀՀ-ի սահմանամերձ շրջաններից տարածքային приз-ներին, բայց գոյություն ունի նաև բավականին լուրջ խորքային խնդիր։

Ի՞նչ է այս ամենը նշանակում։

Կամ հաճույքի համար ապրողն ու մասամբ հեղինակություն վայելողը առանց հետևելու միմյանց հայտարարություններին, ուղղակի խոսում են զուտ խոսելու համար, կամ կողմերից մեկը չի կարողանում ճշգրիտ հասկանալ ընթացող գործընթացները, կամ էլ քպ (քանդել պետությունը) կուսակցության ներսում առաջացել են խնդիրներ։

Հ.գ. Իշխանությունից հեռացնելով Նիկոլ Փաշինյանին, մենք կկարողանանք ստիպել Ադրբեջանին շրջելու իր պատմության վերջին էջը։

Լևոն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից