Ինչպես փոխել կենսաթոշակ վճարող բանկը առցանց եղանակով

Հարգելի՛ քաղաքացիներ,

հիշեցնում ենք, որ Ձեր կենսաթոշակը (ծերության, հաշմանդամության, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ) վճարող բանկը կարող եք փոխել ԱՌՑԱՆՑ եղանակով։

Բանկը փոխելու դիմումը կարող եք ներկայացնել socservice.am կայքէջի «Առցանց դիմումներ» բաժնի «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» պատուհանում (հղումը՝ https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-pension) կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 զանգերի կենտրոն։

ԱՍՀՆ