Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ և նռնականետ. ԱՀ ՊՆ
Հուլիսի 14- ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը’ բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ-7 նռնականետ։
Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։