Հարցվողների 80,3 տոկոսը դեմ է Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելուն. «Գելափ»

Հուլիսին հարցման ենթարկվածների 80,3 տոկոսը կարծում է, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, 11,7 տոկոսը կարծում է, որ որոշ դրույթներ պետք է փոխել, 3,3 տոկոսը կարծում է, որ երկրին հարկավոր է լիովին նոր Սահմանադրություն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Գելափ» միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը։

Ուշագրավ է, որ ինչպես նշել է Նավասարդյանը, մինչև Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ հնչեցնելը թվերն այլ էին։ «Մասնավորապես, հունվարին հարցվողների միայն 38,1 տոկոսն էր կարծում, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, 34,2 տոկոսը կարծում էր, որ որոշ դրույթներ պետք է փոխել, 13,4 տոկոսը կարծում էր, որ երկրին հարկավոր է լիովին նոր Սահմանադրություն»,- ավելացրել է փորձագետը։