Հիշեք, նա շատ վատ տղա է. մի խղճացեք նրան. Թրամփը Բայդենին հրավիրում է հերթական բանավեճի

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենին այս շաբաթ ևս մեկ բանավեճ անցկացնել։ Այս մասին Թրամփն ասել է Ֆլորիդայում աջակիցների հետ հանդիպման ժամանակ։

«Հիշեք, նա (Բայդենը – խմբ.) շատ վատ տղա է: Մի խղճացեք նրան: Այս գիշեր ես պաշտոնապես Ջոյին առաջարկում եմ հնարավորություն «վերականգնի» ինքն իրեն աշխարհի առաջ… Եկեք այս շաբաթ ևս մեկ բանավեճ անցկացնենք, որպեսզի քնկոտ Ջո Բայդենը կարողանա  բոլորին ապացուցել, որ կարող է նախագահ դառնալ»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ամերիկացի նախկին առաջնորդը նշել է, որ այդ բանավեճերը պետք է տեղի ունենան առանց մոդերատորների։