Պետական ռեսուրսների վատնում՝ փիառ նպատակներով․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն քրեական դատարանում երեկ հրապարակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լևոն Երանոսյանի և մյուսների դատավճիռը։ 2018-ին հարուցված գործի դատաքննությունը սկսվել էր 2020-ին և ավարտվեց ոչնչով: Դատարանը Երանոսյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց 5 տարի ազատազրկում, սակայն հոդվածների մի մասը համաներման տակ ընկավ, մյուսներով վաղեմության ժամկետն էր ավարտվել, ուստի պատիժ չի կրելու։
Վլադիմիր Գասպարյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Նրա պատիժը ևս չի կիրառվի, քանի որ դարձյալ՝ մի մասով համաներում կիրառվեց, մյուս մասով՝ վաղեմություն: Սա կոչվում է պետական ռեսուրսների վատնում` փիառ նպատակներով»: