Հանրահավաքի մասնակիցները ԿԽՄԿ Արցախի գրասենյակին են ներկայացրել իրենց պահանջները

Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվել են դեպի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակ, որտեղ տիրող կրիտիկական իրավիճակը։

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին կոչ է արել ահազանգել ՄԱԿ-ին, միջազգային հանրությանը, թե ինչ է կատարվում Արցախում։

ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն էլ նշել է, որ գնահատում է ԿԽՄԿ-ի կատարած աշխատանքը։ «ԿԽՄԿ-ն Արցախում միակ կառույցն է, որ տեղեկատվության օբյեկտիվ աղբյուր է աշխարհի համար։ Բայց, մեր ունեցած տեղեկություններով, բավարար չափով չի ներկայացնում, թե ինչ է կատարվում այստեղ։ Դեղորայք հասցնելն ու հիվանդներին ՀՀ բուժհաստատություններ տանելը միայն արցախցիների համար բավարար չէ»,-ասել է Գ. Ներսիսյանը։

ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը նշել է, որ պահանջը կփոխանցի գրասենյակի ղեկավարին։

ԿԽՄԿ Արցախի գրասենյակից քաղաքացիները շարժվել են դեպի ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայման վայր։