Պուտինը հայտարարել է, թե որ դեպքում է հնարավոր միջուկային զենքի կիրառումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե որ դեպքում է հնարավոր միջուկային զենքի կիրառումը։

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ Պուտինը նշել է, որ միջուկային զենք կկիրառվի, եթե սպառնալիք ստեղծվի ՌԴ տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանության, պետության գոյության համար.

«Միջուկային զենքը ստեղծվում է հենց որպեսզի ապահովվի մեր անվտանգությունը՝ բառի ամենալայն իմաստով։ Բայց մենք, առաջին հերթին, նման անհրաժեշտություն չունենք։ Երկրորդ՝ այս թեմայի շուրջ դատողությունների փաստն արդեն իսկ նվազեցնում է զենքի կիրառման հնարավորությունը», – ասել է Պուտինը։