Լավրովը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային շաբաթն սկսում է Բաքու երկօրյա այցի հագեցած ծրագրով՝ նվիրված դաշնակցային փոխգործակցության երկկողմ հռչակագրի մեկամյակին, հռչակագիրն ստորագրվել է անցած տարվա փետրվարի 22-ին։ Սպասվում է, որ ռուսական դիվանագիտական գերատեսչության ղեկավարին կընդունի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Լավրովը կհանդիպի նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանրապետության ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում նախարարը կքննարկի երկկողմ հարցերի ամբողջ համալիրը, տարածաշրջանային և միջազգային արդիական խնդիրները, ինչպես նաև հատուկ ուշադրություն կհատկացնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարմանը։ Այցի երկրորդ օրը Լավրովը  հանդես կգա ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի լիագումար նիստում։