Գևորգ Թամամյանը՝ Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական աշխարհամասի նախագահ

Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Գևորգ Թամամյանն ընտրվել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական աշխարհամասի (SIOP Asia) նախագահ: Թամամյանն այս մեծ ձեռքբերումը համարում է թիմային մեծ աշխատանքի արդյունք:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ սա խոսում է այն մասին,  թե Հայաստանն ինչ լուրջ ներգրավվածություն ունի Մանկական ուռուցքաբանության միջազգային միության աշխատանքներում:

«ՀՀ-ում ապրող և աշխատող մասնագետներից մի քանիսն այժմ Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունում ղեկավարում են կարևոր բաժիններ. մեր հոգեսոցիալական ծառայության ղեկավար Ալիսա Քամալյանն ընտրվել է հոգեսոցիալական աշխատանքային խմբի համանախագահ»,-նշեց նա:

Մասնագետի խոսքով՝ Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունը  միակն է, որի ջանքերն ուղղված են ամբողջ աշխարհում մանկական քաղցկեղի խնդիրների լուծմանը՝ մեկ հարթակում համախմբելով բժիշկների, բուժքույրերի, հոգեբանների, գիտնականների, բուժառուների և վերապրածների:

«Ինձ համար շատ մեծ պատիվ էր ընտրվել  Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական աշխարհամասի (SIOP Asia) նախագահ։ Ընտրությանը մասնակցել են կառույցում ընդգրկված բոլոր երկրները: Այս պահին հանդիսանում եմ կառույցի  ասիական աշխարհամասի ընտրված նախագահ՝ երեք տարով։ Դրա արդյունքում նաև դառնում եմ Մանկական ուռուցքաբանության միջազգային միության տնօրենների ղեկավար խորհրդի անդամ։ Սա  մեր ոլորտի գլխավոր կառույցն է, որը մեծ հնարավորություններ է ընձեռում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։