Ռուսաստանի և ԽՍՀՄ ղեկավարների Հայաստան այցերից

Ի դեպ 1970 թ․ նոյեմբերին կրկին Ռուսաստանի (ԽՍՀՄ) ղեկավար է գալիս Երևան: Հայաստանում այդ ժամանակ մեծ հանդիսավորությամբ նշում էին խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակը, և նոյեմբերի 27-ին Հայաստան է այցելում ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը։

Բրեժնևը ծաղկեպսակ է դնում Երևանի Լենինի հուշարձանին, ապա այցելում ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես։ Նրան ուղեկցում էին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ Բադալ Մուրադյանը:

Նույն օրը Բրեժնևը այցելում է Կիրովի անվան քիմիական կոմբինատ, որի արտադրանքը՝ քլորոպրենային կաուչուկը, մեծ նշանակություն ուներ ԽՍՀՄ տնտեսական բազմաթիվ ճյուղերի համար։

Իսկ դուք ի՞նչ գիտեք այս այցերի մասին:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից