Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից, քանի որ 60 ժամվա ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական պետականության համար կոորդինացնող շտաբը:

Հիշեցնենք, որ նա Տավուշի մարզում Բագրատաշենի անցակետից բերման էր ենթարկվել և Տավուշի շարժման առաջնորդներից է։

Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել է Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս է՝ ինչ ապրում է այնտեղ։