Բեռլինում մեկնարկել է Ադրբեջանի նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպումը

Բեռլինում մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում է Բեռլինում գտնվող ԱՊԱ-ի թղթակիցը։

Նշվում է, որ ընդլայնված կազմով հանդիպումից հետո մեկնարկել է Ալիևի և Շոլցի առանձին հանդիպումը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։