Ռուսաստանը պետք է առավելագույնս մեկուսացված լինի․ Լավրովին չեն թույլատրել մասնակցել ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին մերժել ենլ մասնակցելու ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի է ունենալու Լեհաստանում: Այս մասին տեղեկությունը հաստատել է Լեհաստանի ԱԳՆ-ը։

«Մեր կարծիքով, Ռուսաստանը պետք է առավելագույնս մեկուսացված լինի բոլոր միջազգային հարթակներում։ Սրա պատճառով է եղել նման որոշումը։ Սա Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, այսինքն այն երկրների հանդիպումն է, որոնց համար կարևոր է, որ Եվրոպայում անվտանգ լինի, Իսկ Ռուսաստանը դրան հակազդում է»,- հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին լեհական հեռուստատեսության եթերում: