Ադրբեջանի ԱԳՆ-ը Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել

Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով տեղական ԶԼՄ-ների հարցին՝ կապված Եվրախորհրդարանի 2024 թվականի ապրիլի 25-ի բանաձևի հետ։

«Նման միակողմանի և կողմնակալ բանաձևերի ավտոմատ ընդունումը՝ առանց համարժեք գնահատման, վաղուց արդեն սովորական է դարձել Եվրախորհրդարանի համար։ Այս քայլը ոչ այլ ինչ է, քան Եվրոպայի մի շարք ուժերի կողմից հստակ քաղաքական հրահանգ՝ ուղղված Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացմանը»,- ասել է նա։