Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը

Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային պաշտպանության հետ կապված գաղտնի տվյալներ։ Այդ մասին հայտնում է valeursactuelles.com-ը:

Հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին՝ պարբերականը հաղորդում է, որ գողությունը չորեքշաբթի երեկոյան կատարել է Փարիզի արվարձաններից մեկի՝ Արժանտեյի ռեստորանի այցելուներից մեկը։ Չարագործը մի քանի անգամ փոխել է իր տեղը՝ հայտնվելով Dassault Aviation-ի աշխատակցի սեղանի մոտ։

Որոշ ժամանակ անց անհայտ անձը հանգիստ վերցրել է հարևանի ոտքերի մոտ դրած պայուսակը, թաքցրել վերարկուի տակ և արագ դուրս եկել ռեստորանից։ Տուժողի խոսքով՝ պայուսակի մեջ եղել են երկու պաշտպանված համակարգիչներ և USB կրիչ։