Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնը

Ակնայում (Ագդամ) տեղի է ունենում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի փակման արարողությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Համատեղ մոնիտորինգի կենտրոնը բացվել է 2021 թվականի հունվարի 30-ին՝ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի և Ռուսաստանի միջև հուշագրի շրջանակներում։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության արտաքսման և այժմ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման հետ կապված որոշվել է փակել նաև մոնիտորինգի կենտրոնը։