Ինչո՞ւ եք լռում… ինչո՞ւ են արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները» բերանները ջուր առել

Երեկ համատարած աղմուկի մեջ հիմնականում անարձագանք մնաց զազրելի մի փաստ:

Չարենցի փողոցը, ի նշան իշխանության հակապետական քաղաքականության դեմ բողոքի, փակել էին քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, հիմնականում՝ կանայք:

Ցուցարարների շարքերում էր նաև «Հայելի» ակումբի հիմնադիր- գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը, որին ոստիկանները, բիրտ ուժի կիրառմամբ, բերման ենթարկեցին՝ մի քանի ժամ պահելով քաղմասում:

Լրագրողը, խմբագիրը ցանկացած ցույցի, բողոքի մասնակից են՝ եթե ոչ քաղաքական համոզմունքով, առնվազն մասնագիտական պարտավորությունը կատարելու, հասարակությանն իրազեկելու նպատակով:

Անժելան երեկ փողոցում է եղել թե համոզմունքեով, թե որպես խմբագիր:

Զազրելի է տեսնել այն կադրերը, երբ ոստիկանները փորձում են նրա ձեռքերն ոլորել՝ բերման ենթարկելու նպատակով:

Եթե նման բան որևէ խմբագրի հետ տեղի ունենար մինչև 2018-ը, մի մեծ մասշտաբային աղմուկ կբարձրացնեին տարբեր կալիբրի իրավապաշտպանները, միջազգային կառույցները, դեսպանատները…

Ինչո՞ւ եք հիմա լռում, ինչո՞ւ են արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները» բերանները ջուրն առել ու խրախուսում Փաշինյանի ավտորիտարիզմը:

Հայաստանում մոլեգնում է ավտորիտարիզմը՝ արևմտյան շահախմբերի «քավորությամբ»:

Հենց նրանք էլ պատասխանատու են դառնալու, որ շուտով Հայաստանում վարկաբեկվելու են արևմտյան արժեքները: Դա է լինելու Փաշինյանի հետ նրանց «համերաշխության» գինը:

 

Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից