Ընտրական գործընթացները դարձել են միջազգային առճակատման նոր գլոբալ հարթակ, որիազդեցությունն ամբողջությամբ զգացել են ինչպես Գլոբալ հարավի երկրները, այնպես էլ եվրոպականպետությունները։ Այս մասին հայտարարել է «Եդինայա Ռոսիա»կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ «Հանուն ազգերի ազատության» համաշխարհայինշարժման Գլխավոր ասամբլեայի նիստում։ «Առճակատման նոր գլոբալ հարթակ են դարձել ընտրական գործընթացները։ Մենք հենց նոր էլքննարկում էինք այս հարցը։ Դրա ազդեցությունն ամբողջությամբ զգացել են ոչ միայն Գլոբալհարավի երկրները, այլև եվրոպական պետությունները, ինչը դեռևս որոշ ժամանակ առաջ ինքնինզարմանալի կթվար։ Խոսքը Գերմանիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Հայաստանի և միշարք այլ երկրների մասին է։ Վերջերս նաև Բրազիլիայի։ Կուլիսների հետևում գործողխամաճիկավարները պատրաստ չեն և չեն ցանկանում հաշվի առնել ժողովրդի կամքը՝ ինչպես այդերկրների ներսում, այնպես էլ դրանց սահմաններից դուրս», — ասել է նա։
Ավելին