Ուկրաինական հարվածից հետո փակվել է Ղրիմի կամուրջը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ղրիմը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասին կապող Ղրիմի կամրջին։ Այս մասին հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը։

Աքսյոնովի խոսքով՝ հարվածից հետո կամրջով երթևեկությունը սահմանափակվել է մինչև նոյեմբերի 16-ի կեսօր։ Դադարեցվել է նաև կամրջով գնացքների երթևեկությունը։ «Krymsky Veter» տելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ հարվածները հասցվել են առավոտյան ժամը 6-ի սահմաններում։ 
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել https://t.me/Mintrans_Russia/12091   է, որ խոցել է ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Սև և Ազովի ծովերի օդային տարածքներում։

Նույն օրը անօդաչու սարքեր են հարձակվել նաև Ռուսաստանի Ռոստովի մարզի Ազով քաղաքի վրա։ Հարվածից հետո հրդեհ է բռնկվել նավթային պահեստում, իսկ մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է չորս արդյունաբերական օբյեկտում բռնկված հրդեհների մասին։