Կալլասը ռուսական բանտում ժամանակ կունենա պատմություն և ՌԴ քրեական օրենսգիրքն ուսումնասիրելու համար
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությամբ՝ Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների մասնակիցների տվյալները գողանալու Կալլասի ծրագրի համար նրան Ռուսաստանում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Կալլասը ռուսական բանտում բավականաչափ ժամանակ կունենա, որը կարող է օգտագործել պատմություն և Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգիրքն ուսումնասիրելու համար», — նշել է նա։
Հիշեցնենք, որ Կայա Կալլասը հրապարակայնորեն առաջարկել է հաքերային հարձակման միջոցով Ռուսաստանից գողանալ ռազմական գործողությունների մասնակիցների վերաբերյալ տվյալները՝ նրանց նկատմամբ եվրոպական վիզային սահմանափակումները հիմնավորելու նպատակով։ Այդ սահմանափակումներին դեմ են արտահայտվել ԵՄ մի շարք երկրներ։

