«Եթե պետությունը չի կարող պաշտպանվել Ադրբեջանից, ո՞րն է դրա գոյության իմաստը». Միհրան Հակոբյան

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը գրում է.

«Եթե Նիկոլի ղեկավարած պետություն կոչվածը ունակ չէ իրեն պաշտպանելու նույնիսկ Ադրբեջանից և որպեսզի Ադրբեջանը չհարձակվի, ուրեմն պետք է ԼՂՀ-ում 2005 թվականին ծնված ՀՀ քաղաքացու անձնագրում ծննդյան վայրը գրել Ադրբեջան կամ Ադրբեջանից պաշտպանվելու համար եթե պետք է ուրանալ ցեղասպանությունը, եթե պետք է ուրանալ ազգային հերոսներին, եթե պետք է ուրանալ սեփական պատմությունն ու պատմության դասագրքերը հարմարեցնել Բաքվի պահանջներին, եթե պետք է դատապարտել ազգային հերոսի մասին ֆիլմը, եթե պետք է սահմանադրություն փոխել Բաքվի պահանջով ու դաբրոյով, կասե՞ք` էս պետության գոյության իմաստը ո՞րն է:

Չէ լուրջ. ի՞նչ իմաստ ունի ունենալ պետություն, որի իշխանությունը չի թաքցնում` ունակ չէ պաշտպանվել, ուստի թուրքի դուդուկն ինչ փչի, դրա տակ էլ պարելու է ու իր հետ միասին պարացնելու է 3000 տարվա պատմություն ունեցող մի ամբողջ ժողովրդի:

Չէ լուրջ. 3 միլիոն մարդ մի տարածքի վրա իրար գլուխ են հավաքվել, որ ի՞նչ անեն. այլասերված հարևան ագրեսորի անբարոյական, անսպառ պահանջները բավարարե՞ն ու ռեգիոնալ փալասի կարգավիճակի հետ համակերպվե՞ն:

Ես, իհարկե, հասկանում եմ, որ Նիկոլը, Ռուբենը, Ալենը, էն անհեր մեծացած իջևանցի դեպուտատը կարող է և ինքնասիրության խնդիր չունեն: Նաև չեմ բացառում, որ ստեղծված վիճակից նույնիսկ հաճույք են ստանում, բայց հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ, որովհետև ազգը պետություն է ստեղծում, որ նախ և առաջ իր հավաքական ինքնասիրությունն ու հավաքական արժանապատվությունը պաշտպանի:

Սա իսկականից անկյունաքարային մետաֆիզիկական հարց է. եթե սրանց գլխավորած պետությունն ի վիճակի չէ պաշտպանվել նույնիսկ Ադրբեջանի նման կիսափթիր պետությունից, արդյո՞ք ընդհանրապես այդ պետությունը գոյություն ունենալու իմաստ ունի: Էլ չասած` իրավունք…»: