Նոր Սահմանադրության նախագծի վրա պետք է փակցնել Ալիևի լուսանկարը, հետո այն այրել, մոխիրը լցնել զուգարանակոնքի մեջ ու ջուրը բաց թողնել (տեսանյութ). 3
Իսկ այս գործողությունները կատարելուց հետո ձերբակալել Նիկոլին ու լուծել նրա կալանավորման հարցը
Սկիզբը՝ այստեղ
Թուրքի լամուկ Նիկոլ հայադավի ցնկնած նոր Սահմանադրության նախագիծն իր պես հակահայկական ու հրեշավոր է, ու դա հիմնավորելու համար բավական է թեկուզ բազմաթիվ դրույթներից միայն այն մեկի վկայակոչումը, որով նախատեսված է մի շարք դեպքերում Հայաստանի քաղաքացիներին զրկել քաղաքացիությունից:
2026 թվականի նոյեմբերի 23-ին հրապարակված նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է վերացնել Հայաստանի քաղաքացիությունից զրկելու գործող բացարձակ արգելքը: Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը «Հրապարակում» այս կապակցությամբ «Ով Նիկոլին դեմ է՝ քաղաքացիությունից կզրկվի․․․» վերտառության ներքո գրել է.
«ՀՀ «հպարտ քաղաքացիները» նոր Սահմանադրության նախագծով ընկել են Նիկոլի «դռբի տակ»։ Հիմա էլ պարզվում է՝ հայրենիքում ապրելու համար միայն անձնագիր ունենալը քիչ է։ Պետք է նաև իշխանության հետ քաղաքական համատեղելիություն ունենալ։
Լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասում է, թե մամուլում շրջանառվող պնդումները, որ մարդուն կարող են զրկել քաղաքացիությունից ցանկացած քրեական մեղադրանքի հիման վրա, ճիշտ չեն։ Խոսքը, նրա պարզաբանմամբ, վերաբերում է այնպիսի արարքներին, ինչպիսիք են պետական դավաճանությունը, դիվերսիան, պետական գաղտնիքի հրապարակումը և սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված այլ հանցագործությունները։
Այսինքն՝ խոսքը նրանց մասին է, ովքեր պետության դեմ են գնում։ Բայց Նիկոլ Փաշինյանի քաղաքական տրամաբանությամբ պետությունն ինքն է, կառավարությունն ինքն է։ Բազմիցս է հայտարարել։ Ստացվում է՝ ով Նիկոլին դեմ գնաց, կարող է քաղաքացիությունից զրկվելու հեռանկարի առաջ կանգնել։
Օրինակ՝ վերցնենք Սամվել Կարապետյանին։ Մարդը հրապարակային հայտարարություն է արել՝ պաշտպանելով Հայ Առաքելական եկեղեցին, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Հիմա պատկերացրեք՝ նման մեղադրանքը նոր Սահմանադրության դրույթների համատեքստում ինչպիսի՞ հնարավորություններ կարող է ստեղծել Փաշինյանի համար։ Այսօր մեղադրում են իշխանությունը զավթելու կոչերի մեջ, վաղը կարող են քաղաքացիությունից զրկելու հարցն էլ դնել սեղանին»։
Հայաստանի սահմանադրական կարգը տապալած իշխանության ուզուրպատոր Նիկոլ հայադավը և իր ոհմակը (չարախումբը), որպես ծաղր օրինականության ու հայ ազգի նկատմամբ, սահմանադրական կարգի, դրա հիմունքների պաշտպաններ են դարձել: Իրականում հայադավները սահմանադրական կարգի պահպանումն ու պաշտպանությունը հասկանում են իրենց՝ ոչ լեգիտիմների իշխանական աթոռների պահպանում, որովհետև, նախ, քաջ գիտեն, որ այն պահից, երբ կորցրեցին այդ աթոռները կանգնելու են քրեական խստագույն պատասխանատվության առջև, և երկրորդ՝ այդ աթոռներն իրենց խիստ անհրաժեշտ են, քանի որ մեր արտաքին թշնամիների պատվիրած կամ թելադրած և իրենց խոստացած, հանձնառած հայադավ, հակահայ ու հայակործան ծրագրերը դեռ ամբողջությամբ ավարտին չեն հասցրել:
Կրկնեմ՝ Հայաստանում սահմանադրական կարգը տապալածներին իրենց համապատասխան տեղը դնելը և սահմանադրական կարգը վերականգնելը սահմանադրական կարգի տապալում չէ:
Նոր Սահմանադրության ընդունման դեպքում իշխանությունների քաղաքականությանն ընդդիմադիր ցանկացած անձի (եթե նա իր հայտարարություններով և (կամ) գործողություններով տեղիք է տվել Նիկոլի և Նիկոլի ոհմակի կատաղությանը, ատելությանը կամ պարզապես խանգարում է իրենց) իշխանությունը զավթելու կոչի մեջ կամայականորեն, անհիմն և ապօրինի կերպով մեղադրելուց հետո (Սամվել Կարապետյանի օրինակն այս առումով կարելի է համարել դասական) Հայաստանի քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը սոսկ միակ վտանգը չէ: Ահավասիկ…
Ըստ փաստաբան Հովհաննես Խուդոյանի, քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ նոր դրույթը կարող է հնարավորություն ստեղծել Արցախում ծառայած անձանց Ադրբեջանին արտահանձնելու համար։ Այս մասին նա հայտարարել է երեկ կայացած մամուլի ասուլիսում: Ըստ Խուդոյանի հիմնավորման, գործող Սահմանադրությամբ Հայաստանի քաղաքացուն չի կարելի զրկել քաղաքացիությունից կամ արտահանձնել այլ պետության, մինչդեռ քաղաքացիությունից զրկելու դեպքում այդ պաշտպանական արգելքը վերանում է։
Փաստաբանը միաժամանակ նշել է, որ Ադրբեջանի իշխանություններն Արցախում կամ հարակից շրջաններում ծառայած յուրաքանչյուր անձի դիտարկում են որպես պետական սահմանն ապօրինի հատած կամ մարտական գործողությունների մասնակից հանցագործ, ինչը կարող է օգտագործվել արտահանձնման պահանջ ներկայացնելու համար։ Խուդոյանի գնահատմամբ, իշխանությունների կողմից վերոնշյալը կարող է օգտագործվել նաև որպես լրացուցիչ շանտաժի կամ ճնշման գործիք։
Նոր Սահմանադրության ընդունման դեպքում Հայաստանի քաղաքացիությունից զրկված անձանց Ադրբեջանին արտահանձնելու վտանգն արդյոք միայն նրա՞նց է վերաբերվում, ովքեր ծառայել են Արցախում կամ հարակից շրջաններում, թե նաև բոլոր նրանց, ովքեր անցած տարիների ընթացքում թեկուզ մեկ անգամ այցելել են Արցախ, որոնց Ադրբեջանը նույնպես կարող է համարել իբր իր պետական սահմանն ապօրինի հատածներ: Իհարկե, ոչ բոլորին, այլ ընտրական վերաբերմունք ցուցաբերելով, միայն նրանց, ովքեր քաղաքական ակտիվություն են ցուցաբերել կամ ցուցաբերում, հրապարակայնորեն հանդես են եկել կամ հանդես են գալիս մեր հայրենիքի այդ մասի պահանջատիրությամբ: Կասկած չունենաք, որ նիկոլենք այդպիսի անձանց վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը կներկայացնեն Բաքվին:
Հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու նպատակով Նիկոլի իշխանական ոհմակի այն պարզաբանումը, թե նոր Սահմանադրության ընդունումից հետո անձը քաղաքացիությունից կարող է զրկվել միայն դատարանի որոշմամբ, ընդամենը հոմերական քրքիջ է առաջացնում և ոհմակի կոկորդին մնացող այս հարցերը՝ այդ ո՞ր դատարանի մասին է խոսքը, դատական իշխանությունն ուզուրպացրած Նիկոլ հայադավի գրպանում գտնվող դատարանի՞… Այն դատարանի՞, որը Սամվել Կարապետյանի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանող հայտարարությունը համարելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ, նրան կալանավորելու որոշում կայացրեց… Հարցեր, որոնց պատասխանները Նիկոլը և ոհմակը չեն կարողանալու տալ:
Հասկանալով, որ նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու դրույթի առկայության փաստը հանրային մեծ զայրույթի ու քննադատության տեղիք է տվել, Հայաստանի գերագույն գլխավոր ստախոս Նիկոլն այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, թե քաղաքացիությունից զրկելու հնարավորություն ուղղված չէ որևէ կոնկրետ խմբի դեմ: Ո՛չ, ճիշտ հակառակը՝ իր և իր նման հայադավերի, հակահայերի կողմից ուղղված է հենց հայերիս դեմ, հայ ազգի դեմ, հետևաբար Նիկոլի և ոհմակի այս նենգ քայլը պետք է արժանանա համապատասխան հակահարվածի, իրենցից յուրաքանչյուրն էլ՝ համապատասխան ՊԱՏԺԻ:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութն՝ այստեղ

