ԱՄՆ-ում փոթորիկների պատճառով չեղարկվել է ավելի քան 360 չվերթ

ԱՄՆ-ի մի քանի շրջաններ ներթափանցած հզոր փոթորիկները լրջորեն ազդել են տոնական նախապատրաստական ​​աշխատանքների և ամբողջ երկրում ավիափոխադրումների վրա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ NBC News-ի տվյալներով՝ այսօր Միացյալ Նահանգներում չեղարկվել է ավելի քան 360 չվերթ, ևս 460-ը հետաձգվել է։ Նախորդ օրը ավելի քան 6000 չվերթ հետաձգվել է։

Անբարենպաստ եղանակային պայմանները ազդել են նաև Նյու Յորքում անցկացվող ավանդական Շնորհակալության օրվա շքերթի վրա։ Միջոցառումը հետաձգվել է մինչև շաբաթ։

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների արևմտյան ափին շարունակում են դիտվել անբնականորեն բարձր մակընթացություններ։ Ափամերձ ջրհեղեղների մասին նախազգուշացումներ են գործում Հարավային Կալիֆոռնիայից մինչև Սան Ֆրանցիսկոյի ծոցի շրջան, ինչպես նաև Օրեգոնի և Վաշինգտոնի ափերի համար։