Եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ խոստացել են աջակցել դեպի կառափնարան Հայաստանի ընթացքին
Դե, իհարկե, ձևակերպումն այսպիսին չէ, հո աշխարհի ամենավերջին ապուշները չե՞ն, որ ներկայացնեն իրականությունը՝ այն, ինչ սպասվում է Հայաստանին ու հայերիս դեպի Եվրամիություն (ԵՄ) ընթացքի դեպքում: Դրա փոխարեն իրենց հայադավ խոստումը ներկայացրել են նիկոլազոմբիների և հիմարների համար գայթակղիչ փաթեթավորմամբ՝ շարունակել աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը և ԵՄ հետ կապերի ամրապնդմանը:
Սատանայի ծնունդները Հայաստանի այդ ի՞նչ ինքնիշխանության և այդ ինքնիշխանությանն աջակցելու մասին են բարբաջում… Հայաստանն այստեղի իրենց հինգերորդ շարասյան միջոցով վերածել են Արևմուտքի կիսագաղութի, քածի ու քոծի, հլու կամակատարի, ու դեռ համարում են, թե Հայաստանն ինքնիշխանություն ունի՞, և խնդիրը միայն այդ ինքնիշխանությանն աջակցե՞լն է…
Եթե ուզում եք ճշմարտությունն իմանալ, ապա Հայաստանի ինքնիշխանությանն աջակցելու Եվրոպոռնիկների վերոնշյալ խոստումը Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի ունեցած կապերի խզմանը և այդ ուղղությամբ թուրքի լամուկ Նիկոլ հայադավի և իր ոհմակի (չարախմբի) վարած հայակործան քաղաքականությանն աջակցելն է:
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավի հետ Դուբլինում նոյեմբերի 12-ի հանդիպման ժամանակ եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ խոստացել են նաև օգնել Հայաստանին ընդլայնել առևտրային և էներգետիկ կապերն այլ երկրների հետ:
Խոսքը, մասնավորապես, մեր թշնամիներից Ադրբեջանի հետ էներգետիկ կապերի ընդլայնման մասին է, այսինքն՝ Բաքվից ոչ միայն բենզին, այլև էլեկտրաէներգիա: Եթե չեք հավատում, ծանոթացեք դեռ դուբլինյան վերոնշյալ հանդիպումից առաջ, ս. թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Խուդաթյանի հայտարարությանը. «Չի բացառվում, որ Հայաստանն Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու կարիք ունենա»:
Հիշեցնենք՝ այն Ադրբեջանից, որը դեռ համեմատաբար վերջերս, պետական դավաճան Նիկոլ հայադավի և իր ոհմակի հանցակցությամբ, մեր զավակներին, եղբայրներին ու հայրերին էր գնդակահարում ու մորթում:
Իսկ պարզ չէ՞, թե Հայաստանը երբ կարող է Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու կարիք ունենալ… ԵԱՏՄ-ն ու Մոսկվան Նիկոլ հայադավից և իր իշխանական ոհմակից պահանջում են այս ամիս հանրաքվե անցկացնել և Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությամբ որոշել, տալ հետևյալ հարցի պատասխանը՝ Հայաստանը ԵԱՏՄ կազմո՞ւմ է ուզում մնալ, թե ընթանալ դեպի Եվրամիություն ու մտնել ԵՄ:
Եթե վերջինը, կամ եթե Նիկոլն ու նիկոլենք հրաժարվում են այդ հարցով հանրաքվե անցկացնելուց, ապա ԵԱՏՄ արտոնյալ պայմաններով ԵԱՏՄ անդամ Ռուսաստանից մատակարարվող գազի գինը մի քանի անգամ կբարձրացվի, իսկ ՌԴ-ի նկատմամբ ավելի ընդգծված թշնամական քաղաքականություն վարելու և Ուկրաինայի ճանապարհով ընթանալու դեպքում գազամատակարարումը կդադարեցվի: Երբ գազի գինը մի քանի անգամ բարձրանա, մեծապես կբարձրանա նաև այդ գազով ՋԷԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիայի արժեքը, այն կդառնա սպառողների մեծ մասի համար անմատչելի:
Եվ ահա այդ ժամանակ իշխանության դեմ բնակչության սպասվող բունտը կանխելու նպատակով, ինչպես մահաբեր քնի հանգեցնող թմրանյութ, մեզ կարող է Ադրբեջանից տրվել էլեկտրաէներգիա, և սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագները ներկայիս սակագների համեմատ ժամանակավորապես կարող են շատ չբարձրացվել, որպեսզի ՌԴ-ի հետ կապերը վերջնականապես խզվեն և Հայաստանը հայտնվի Ադրբեջանից լիակատար կախվածության մեջ, Ադրբեջանը թելադրի մեզ իր կամքը՝ այն ամենը, ինչ ցանկանա, այդ թվում նաև՝ 300 000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում:
Դուբլինում բանակցությունները տեղի են ունեցել Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակներում: Դրանց մասնակցել են Ռուսաստանին առավել թշնամի պետությունների՝ Էստոնիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի և Շվեդիայի ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրամիության ղեկավարությունը:
Հանդիպման մասնակիցները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի անկախությանը (մեր արտաքին թշնամիները դրանով նկատի ունեն ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ կապերի խզմանն աջակցելը) և, պատկերացնո՞ւմ եք, տարածքային ամբողջականությանը: Սատանայի ծնունդ Եվրոպայի քաղաքական պոռնիկների քաղաքականությունը բնորոշվում է ոչ թե սովորական, այլ հենց հրեշավոր կեղծիքով:
Ի՞նչ խոսք կարող է լինել Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու և այդ գոյություն չունեցող աջակցությունը նույնիսկ վերահաստատելու մասին, երբ չնայած այն իրողությանը, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունն այս պահին էլ շարունակում է մնալ կոպտորեն խախտված Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերում, եվրոպական վերոնշյալ պետությունների ներկայացուցիչների և ԵՄ ղեկավարության կողմից դուբլինյան գագաթնաժողովի ընթացքում կամ արդյունքներով Ադրբեջանին ուղղված որևէ դատապարտող հայտարարություն, պահանջ չի եղել, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման կապակցությամբ որևէ բանաձև չի ընդունվել, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոց կիրառելու որևէ որոշում չի կայացվել:
Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակներում Եվրոպայի քաղաքական պոռնիկների հրեշավոր կեղծիքի մյուս օրինակն էլ եվրոպական առաջնորդների այն հայտարարությունն է, թե Հայաստանում 5 ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները թույլ են տվել քաղաքացիներին ընտրություն կատարել «հօգուտ խաղաղության (ընդգծենք՝ խոսքը ոչ թե յուրաքանչյուր հայի համար բաղձալի խաղաղության, այլ Ալիևի և թուրքի լամուկ Նիկոլ հայադավի՝ հայերիս ու Հայաստանի համար ստրկացուցիչ ու նվաստացուցիչ պայմաններով «խաղաղության» մասին է.- Ա.Հ.), ժողովրդավարության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի»: Հայաստանի ընտրողներն իրականում այդպիսի ընտրություն չեն կատարել, Նիկոլի ոհմակն ընտրությունների արդյունքները կեղծել է հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» («Քեմալական պայմանագիր») կուսակցության, որպեսզի Նիկոլ հայադավին և «Ազգային ժողով» կոչվածի ՔՊ խմբակցությանը հնարավորություն տա շարունակել Հայաստանի ոչ լեգիտիմ կառավարումը և ղեկավարումը:
Եվ վերջում թերևս ամենահետաքրքիրը. Նիկոլ հայադավը ելույթ ունենալով Դուբլինի միջազգային և եվրոպական գործերի ինստիտուտում, հայտարարել է, որ Հայաստանը Եվրամիության կազմում տեսնում է 20 տարի անց: Սա կարելի է համարել Նիկոլի կողմից նախապատրաստվող պետական դավաճանության, պետական հանցագործության մասին ինքնախոստովանական ցուցմունք. չէ՞ որ հարց է առաջանում՝ եթե Նիկոլ հայադավը Հայաստանը ԵՄ կազմում իսկապես 20 տարի հետո է տեսնում, ապա ինչո՞ւ է արդեն տևական ժամանակ ու հիմա էլ փչացնում մեր երկրի հարաբերությունները ԵԱՏՄ-ի և Մոսկվայի հետ՝ դրանով Հայաստանը, հօգուտ մեր արտաքին թշնամիների, կանգնեցնելով մեծամեծ վնասների վտանգի առջև…
Արթուր Հովհաննիսյան

