Տավուշի ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

Տավուշի մարզում ՀՀ իշխանությունների նախաձեռնած ապօրինի սահմանազատման արդյունքում ադրբեջանցիներն արդեն մուտք են գործել Տավուշի հանձնվող տարածքներ։

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ այդ տարածքներում, որտեղով նախկինում անցնում էր շփման գիծը, ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանցի սահմանապահ զինծառայող։ Ըստ աղբյուրի՝ պայթյունից վնասվել է Իսմայիլով Վուսալ Ինթիգամ օղլուի ոտքը։

 

Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից  փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը։ Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։ Հաջակցություն տավուշցիների, բողոքի ակցիաներ են ծավալվում Հայաստանի ամբողջ տարածքում։