ՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռաիսիի մահվան պատճառով

ՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու պատճառով: Այդ մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին

«Պետք է հարգել նրանց սուգը։ Հենց որ այն ավարտվի, մենք կշարունակենք համագործակցել», – ասել է Գրոսին։

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը վստահ է, որ դադարը կտևի մի քանի օր, իսկ հետո կվերսկսվեն տեխնիկական քննարկումները: