Covid-19-ի յուրացումների գործով 27 մեղադրյալից մնացել է 3-ը․ «Հետք»

Կորոնավիրուսային հիվանդության համավարակի (Covid-19) դեմ միջոցառումների շրջանակում թույլ տրված չարաշահումների փաստով նախաձեռնված քրեական վարույթը նախաքննության ավարտական փուլում է: Այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի 3 անձ: Այս մասին «Հետքին» հայտնել են Գլխավոր դատախազությունից:

Նախաձեռնված քրեական վարույթի սկզբնական փուլերում մեղադրյալի կարգավիճակ է ունեցել 27 անձ, որից 2-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող, իսկ 22 անձի նկատմամբ՝ ոչ արդարացնող հիմքով: Ոչ արդարացնող ո՞ր հիմքերով է դադարեցվել հետապնդումը՝ դատախազությունից չեն մանրամասնում:

Չեն հրապարակում նաև մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց անունները՝ պատճառաբանելով, թե անձնական տվյալ է: Ինչպես հայտնում են դատախազությունից, քրեական վարույթով ձեռք բերված տվյալների համաձայն՝ խարդախության եղանակով Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազ. դրամ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։