Դանիել Դավթյանը՝ Սփյուռքի գործերի հանձնակատար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 23-ին որոշում է ստորագրել Սփյուռքի գործերի նոր հանձնակատարի նշանակման մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Դանիել Դավթյանին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»։