Իշխանությունները գնում են միակողմանի զիջումների, և մեր հետագա ճակատագիրը լուծվելու է Տավուշում․ Գուրգեն Մելիքյանի հայտարարություն-կոչը (տեսանյութ)

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանն  այսօր անդրադառնալով Տավուշում իրավիճակին՝ հայտարարություն-կոչ ուղղեց հասարակությանը՝ սրբությամբ պահել հայրենիքի ամեն կտորը, մենակ չթողնել Տավուշն ու տավուշցուն:

«Իշխանությունները գնում են միակողմանի զիջումների, և մեր հետագա ճակատագիրը լուծվելու է Տավուշում:

Տավուշը մեր դարպասն է. ու այսօր մենք պարտավոր ենք պահելու Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը. այս գյուղերը միայն տավուշցիներինը չեն, այլև ձերն ու իմն են: Դա նույնն է, ինչ որ Արարատը, Կոտայքը, Գեղարքունիքը. յուրաքանչյուրս պարտավոր ենք հայրենիքի ցանկացած սանտիմետր պահել սրբությամբ. մեր տղաները դրա համար են զոհվել, որ հայրենիք ունենանք,- նշեց Գուրգեն Մելիքյանը՝ շեշտելով, որ շատերը գիտեն խաղաղության արժեքը, բայց և գիտեն տղաների թափած արյան գինը,- Ես ամբողջ էությամբ պայքարելու եմ իմ հայրենի ամեն սանտիմետրի համար, առաջացած տարիքը կարևոր չէ ինձ համար, հայրենիքն ամենաբարձր արժեքն է, և ես պատրաստ եմ կյանքով վճարել այդ հայրենիքի համար»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում