Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը

Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 9-րդն օրն է՝ շարունակում է հացադուլ իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանի չեզոք գոտում։ Նիկոլյանն առողջական  լուրջ խնդիրներ ունի, որոնք առավել սրվում են՝ հացադուլի հետևանքով։

Հիշեցնենք, որ ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին ապրիլի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ՝ պատճառաբանելով, թե իր մուտքը ՀՀ արգելված է։ Պարզաբանումներ, սակայն, առ այս պահը չի ներկայացվել, թե ում որոշմամբ և ինչ հիմքով է նա ներառվել անցանկալի անձանց ցուցակում։ Լրագրողն ինքը կասկածներ ունի, որ դա կարող է պայմանավորված լինել՝ Ոսկեպարի հարցի լուսաբանման հետ։