«Սապլյակի տղա» է նա, ով ասում է, թե այդ ակցիայի համար փող ենք ստացել. Հովհաննես Հարությունյանը՝ հումորիստին (տեսանյութ)

«Հովհաննես Դավթյանը ճչացող, սուտ տեղեկատվություն էր տարածում: Մեր թիմին ճանաչողները տեղյակ են, որ սա մեր կողմից իրականացվող ոչ առաջին ակցիան է, ոչ էլ վերջինն է լինելու: Մենք երիտասարդներ ենք, որ այս տարիների ընթացքում փորձելով օգտվել բոլոր հարթակներից, միջոցառումներից, փորձել ենք մեր հայրենակիցներին արթնացնել, թմբիրից դուրս բերել, որ հայրենիք ենք կորցնում: Այս դեպքում էլ որոշեցինք մի ակցիա իրականացնել մեր ընկերներով: Մեր թիմակից Արեգը ցանկություն հայտնեց, որ ինքը պետք է բեմ դուրս գա և այդ ակցիան իրականացնի: Արեգը առանց որևէ բառ ասելու, կանգնեց բեմին մի քանի վայրկյան, ապա իջավ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է «Երիտասարդի ձայն» կազմակերպության ղեկավար Հովհաննես Հարությունյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Մարզահամերգային համալիրում հումորիստ, երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ իրականացվել է ակցիա, մի երիտասարդ բեմ է բարձրացել և պարզել «Դավաճանը հանձնում է Հայաստանը» գրությամբ պաստառ։

Դրանից հետո Հովհաննես Դավթյանը ֆեյսբւոքյան ուղիղ եթերում այդ երիտասարդին անվանել էր շուն, «սապլյակ», նաև հայտարարել, թե երիտասարդը դա արել է փողի դիմաց: Սոցիալական ցանցի օգտատերերի քննադատությունից հետո դերասանը ջնջել է այդ «լայվը»: