Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Բաքու

Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական աղբյուրները։

Հաղորդվում է, որ Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը վերադարձել է Ադրբեջան և շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը։

Հիշեցնենք, որ դեսպանը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար՝ Բաքվի և Փարիզի լարված հարաբերությունների ֆոնին։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշել էր, որ դիվանագետին ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։