Ստեփանակերտում ԿԽՄԿ գրասենյակը փակվել է․ Արցախում ապրող հայերին ԿԽՄԿ-ն կաջակցի Բարդայում գտնվող գրասենյակից

Ստեփանակերտում ԿԽՄԿ գրասենյակը փակվել է։ Արցախում ապրող հայերին ԿԽՄԿ-ն կաջակցի՝ Բարդայում գտնվող գրասենյակի միջոցով։ Այս մասին տեղեկանում ենք ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։

«Մենք շարունակելու ենք մեր մարդասիրական աշխատանքը տարածաշրջանում, իսկ Ղարաբաղում ապրող հայերին կշարունակենք աջակցել` աշխատելով մեր կազմակերպության Բարդայի գրասենյակից։ Նման որոշումը կայացրել ենք` ելնելով ներկայիս իրավիճակից և համաձայնեցնելով այն համապատասխան իշխանությունների հետ։ Նրանց հետ համաձայնությամբ նախատեսում ենք նաև շարունակաբար իրագործել մեր առաքելությունը հօգուտ մարդկանց, որոնք ունեն մեր աջակցության կարիքը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։